Իտալական Ա սերիայի 9-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվեց «Սասուոլոյին» և հաղթեց 2:1 հաշվով։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն, որը 2-րդ գոլը խփել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո։
Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել խաղի 46-րդ րոպեին և խաղացել մինչև եզրափակիչ սուլիչը։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 15 միավորով մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է։
«Սասուոլոն» 12 միավորով 9-րդն է։
©2022 Armenian Soccer