Armenian Soccer
Armenian Soccer

Ինչու՞ «Սոչին» դաժան դաս տվեց պատանեկան կազմով խաղին ներկայացած «Ռոստովին»

Հունիսի  19-ին վերսկսվեց    նաև ՌԴ պրիմեր  լիգայի առաջնությունը:   23 -րդ տուրի շրջանակում  «Սոչին»,ո րի կազմում հանդես են գալիս  ՀՀ  ազգային հավաքականի հարձակվողներ  Ալեքսանդր  Կարապետյանն ու Էրիկ Վարդանյանը, սեփկան հարկի տակ   լուրջ փորձության ենթարկեց «Ռոստովին»,  որն  այս անգամ հանգամանքներից ելնելով  ստիպված  եղավ ասպարեզ    հանել  լիովին պատանեկան կազմ:
Խաղից  մի քանի օր առաջ հայտնի դարձավ,   որ  «Ռոստովը»  ֆարսմաժորային իրավիճակում է հայտնվել:Ակումբի  6 խաղացողներ (այդ թվում նաև ՀՀազգային հավաքականի թեկնածու, կիսապաշտպան  Խորեն Բայրամյանն ), ու  ակումբի 42 աշխատակիցներ կասկածվում   են   կորոնավիրուսով վարկված լինելու մեջ ու այդ պատճառով հիմնական կազմի խաղացողները  և աշխատակիցների մեծ մասին   ուղարկվել  էին 14օրյա կարանտին:
Թվում էր  նման իրավիճակում հանդիպումը չի կայանա,քանի որ ՌԴ  ֆուտբոլային միությունը առաջայել էր   հետաձգվել խաղն ու այն հուլիսին անցկացնել:Սակայն «Սոչիի» ղեկավարությունը դեմ եղավ այդ առաջարկին:    Ու այդ պատճառով «Ռոստովի» նախագահ  Արտաշես Հարությունյանցը հինգշաբթի երեկոյան  ստիպված որոշեց  խաղին ներկայանալ   ակումբի ակադեմիայի 2003-2004թթ     ծնված սաներով  և երիատասարդական թիմի խաղացողներով ՝ ամբողջովին պատանեկան թիմով ,որի միջին տարիքը 17,2 էր:  Ենթադրվում էր, որ  տանտերերն էլ  առաջնորդվելով  <ազնիվ խաղի>  կանոններով,  մեծահոգաբար  նույնպիսի պատանեկան կազմ ասպարեզ  կհանեն:Բայց այդպես չեղավ: Որքան էլ տարօրինակ էր  «Սոչին» խաղաց իր հիմնական կազմով , ու դեռ ավելին և իրեն   մարտահրավեր նետած «Ռոստովի» պատանիներին պարտության մատնեց ոչ ֆուտբոլային 10:1 հաշվով: «Ռոստովը ելույթ ունեցած ակումբի երիտասադրկան թիմի գլխավոր մարզիչ  Զաուրբեկ Թեդեևի ղեկավարությամբ:Ուշագրավ է թերևս այն որ  այս խաղում առաջինը խաղի հաշիվը բացեցին հոյւրերեը «Ռոստովի» ֆուտբոլիստները:Հանդիպման 47–րդ վայրկյանին աչքի ընկավ  17-ամյա  կիսապաշտպան Ռոման Ռոմանովը:  Ու չնայած նման խոշոր հաշվով պարտությանը «Ռոստովի կազմում լավագույն խաղցողւ մրցնակին արժանացավ 17–ամյա դարպասապահ Դենիս պոպովնով 26 –րդ րոպեին ետ մղեց Զաբոլոտնու կատարած 11 մետրանոց հարվածն,  ու բացի այդ էր 15 սեյվ  կատարեց խաղում:
Հավելենք, որ «Ռոստովի» կազմում հայտավորվել էին ու խաղին մասնակցեցին հայազգի 2 ֆուտբոլիստ՝ 17-ամյա կիսապաշտպններ Պավել Մեսրոպյան- Գորելովն ու  Սերգեյ Կոչկանյանը: Այս երկու հայազգի խաղացողներն  էլ նորամուտը նշեցին «Ռոստովի» կազմում: Մեսրոպյանը առանց փոխարինման մասնակցեց ողջ հանդիպմանն ու 63 –րդ րոպեին արժանացավ դեղին քարտի, իսկ Կոսչկանյանն էլ ասպարեզ մտավ 2 –րդ խաղակեսի սկզբում ՝ 46 –րդ րոպեին:Ինչ վերաբերում է  «Սոչիի» կազմում ելույթ ունեցող   ՀՀազգային հավաքականի խաղացողներին , ապա Ալեքսանդր Կարապետյանը թեև հայտավորվել էր խաղին, բայց հանդիպման չմանսակցեց, իսկ Էրիկ Վարդանյանն էլ չէր հայտավորվել այս խաղին:
38 միավոր վաստակած «Ռոստովը»   մնաց 4 –րդ տեղում, իսկ  իր ակտիվում  27միավոր գրանցած «Սոչին» բարձրացավ 9 –րդ հորիզոնական:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer