Armenian Soccer
Armenian Soccer

Ինչու՞ է «Ալաշկերտը» լռում իրենց բրազիլացի կիսապաշտպանի Իսրայել տեղափոխության մասին

Transfermarket կայքից տեղեկացանք,   որ բրազիլացի 24-ամյա կիսապաշտպան Գուստավո Մարմինտինին,ով ՀՀառաջնության բրոնզե մեդալակիր Երևանի «Ալաշկերտի» անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուն էր ու նաև ՀՀ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն էր, Եվրոլիգայի որակավորման 1-ին փուլի օգոստոսի 27-ի Երևանում կայանալիք մակեդոնական «Ռենովայի» հետ խաղից առաջ օգոստոսի 1-ին տեղափոխվել է ու մինչև 2021թ հունիսի 30-ը կարիերան շարունակելու է իսրայելական Նեթանյա քաղաքի «Հապոել Հադերա» ակումբն, որը անցյալ մրցաշրջանում Իսրայելի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Նշված է, որ հուլիսի 31-ին ավարտվել է 250 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող Մարմենտինիի պայմանագիրը «Ալաշկերտի» հետ, իսկ նոր ակումբի հետ բրազիլացի կիսապաշտպանը նոր պայմնագիր է կնքել օգոստոսի 1-ին: Սակայն այս մասին , չգիտես ինչ երևանյան ակումբը առայժմ լռում է , և ոչ մի տեղեկություն չի տվել: Ի միջայլոց, «Հապոել Հադերան» Իսրայելի առաջնության մեկնարկային տուրում օգոստոսի 29-ին սեփական հարկի տակ կհյուընկալի 2 -րդ հորիզոնականը զբաղեցրած Հայֆայի «Մակքաբիին»: Հավելենք, որ Մարմենտինին Ալաշկերտում ելույթ էր ունենում 2018թ հուլիսի 7-ից ու հանդիսանում է բրազիլական «Աթլետիկո Պարանանսե» ակումբի սան:

2020 Armenian Soccer