վրոլիգայի խաղարկության որակավորման 1 -ին փուլի վիճակհանությունից , հետո «Նոա» ՖԱ-ի մամուլի ծառայությունը ակումբի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակի հետ զրուցել է վիճակհանության արդյունքերի շուրջ.
-Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին արձագանքը, երբ իմացաք, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Նոային» բաժին հասավ Ղազախստանի փոխչեմպիոն «Կայրաթը»:
-Առաջին տպավորությունս վիճակահանության արդյունքներից՝ մեզ բաժին ընկավ ոչ ամենաթույլ մրցակիցը եղած թիմերից։ Ասեմ, որ եղած 4 թիմերից ամենաքիչը կուզենայինք իրենց դեմ խաղալ։ Հեշտ չի լինելու, «Կայրաթն» ունի շատ որակյալ ֆուտբոլիստներ՝ աստղեր, այսպես ասենք։ Դրան գումարած նաև այն, որ մեզ արտագնա խաղ է սպասում, որտեղ մրցակիցը, բնականաբար, առավելություն է ստանում։ Իհարկե, փորձելու ենք որակյալ, արագ ֆուտբոլ խաղալ, բայց շատ ծանր է լինելու։
-Ինչի՞ հաշվին, Ձեր կարծիքով, «Նոան» կկարողանա հաղթահարել այս դժվարին արգելքը։
-Հնարավոր է, մեր օգտին գործոններից մեկը դառնա այն, որ Ղազախստանի առաջնությունում երկար դադար է, «Կայրաթը» մի քանի մրցափուլ է անցկացրել գարնանը, հետո՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջնությունը դադարեցվել է, վերսկսվել հուլիսին, ապա՝ կրկին դադարեցվել, իրենք խաղային փորձիի որոշակի պակաա ունեն հիմա․․․ Պետք է ուսումնասիրենք «Կայրաթի» խաղերը, անկեղ ասեմ՝ մինչ այժմ այնքան էլ չեմ հետևել Ղազախստանի առաջնությանը։ Դեռևս ամբողջական պատկերացում չունենք, թե ինչպես է խաղում մրցակիցը, սակայն հաշվի առնելով, որ իրենց առաջատար ֆուտբելիստներից է վերջերս «Կայրաթ» տեղափոխված Վագներ Լավը՝ շատ որակյալ թիմ է մեզ դիմակայելու։
-Կարելի՞ է արդյոք սպասել նոր համալրումների «Նոայում», թե դա այլևս նպատակահարմար չէ, հաշվի առնելով ժամանակի սղությունը։
-Մեր թիմը, կարծում եմ, բավականաչափ համալրված է, հանդես է գալիս օպտիմալ կազմով, հատկապես լեգիոներների առումով նոր ձեռքբերումների կարիք չեմ տեսնում, այնպես որ, ամենայն հավանականությամբ՝ ոչ․․․
©2020 Armenian Soccer