Armenian Soccer
Armenian Soccer

ԻԳՈՐ ԿԱԼԻՎԱՆՈՎԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒՏԸ «ԱՐԱՐԱՏՈՒՄ» ԱՆՀԱՋՈՂ ԷՐ

ՀՀ  բարձրագույն  խմբի առաջնության  2 –րդ հատվածի  առաջին՝ 16 –րդ տուրում    առաջատարների խմբում գտնվող Երևանի «Արարատը»   Երևանում՝    ՀՖՖ ակադեմիայի մարզադաշտում մրցեց   ՀՀ գործող չեմպիոն,   Վարդան Մինասյանի   ղեկավարությամբ ելույթ ունեցող  Երևանի «Արարատ –Արմենիայի»  հետ: Խաղն անցավ ամբողջովին  ՀՀ չեմպիոնի առավելությամբ ու ավարտվեց 3:0 հաշվով: Այս  խաղում  դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ  նիգերիացի  Յուսուֆ  Օտուբանջոն,  մեկ գոլ էլ  հեղինակեց Արմեն Համբարձումյանը:  Սա ռուսաստանցի     հայտնի մասանգետ ու ֆուտբոլիստ Իգոր Կոլիվանովի    ղեկավարությամբ «Արարատի» անցկացրած  1-ին հանդիպումն է:

©2020 Armenian Soccer