Armenian Soccer
Armenian Soccer

Ի՞նչ մրցանակներ կստանան տարվա ՀՀ լավագույն ֆուտբոլիստների եռյակը

Արդեն  հայտնել  ենք, որ  ամփոփել    են  «Տարվա  լավագույն   ֆուտբոլիստ»       անվանակարգի  քվեարկության  արդյունքները:    «Տարվա   լավագույն      ֆուտբոլիստ»   10-րդ անգամ  ճանաչվեց  ՀՀ ազգային հավաքականի   ավագ, իտալական «Ռոմայի»  31-ամյա  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ով      իրեն տված քվեներով  վաստակել էր  133 միավոր :Նա կստանա «Ոսկե  գնդակ»  մրցանակն ու կարժանանա  4 մլն դրամ պարգևավճարի:
79 միավորով  2-րդ   հորիզոնականում է  Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» կիսապաշտպան ,  27-ամյա  Տիգրան Բարսեղյանը: Նա   կստանա «Արծաթե  գնդակ» մրցանակն ու 3 մլն դրամ պարգևավճար:
25 միավորով 3-րդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա» ակումբի կիսապաշտպան,21-ամյա  Վահան Բիչախչյանը:Նրա  կհանձնվի   «Բրոնզե   գնդակ»  մրցանակն ու 2 մլն դրամ պարգևավճար:

©2020 Armenian Soccer