Armenian Soccer
Armenian Soccer

Ի՞նչ մրցակիցներ են բաժին ընկել «հայկական» թիմերին 2021թ Ղազախստանի պրիմեր լիգայի առաջնության 1-ին տուրում

2021թ Ղազախստանի  պրիմեր լիգայի  1-ին տուոի հանդիպումները կայանալու են մարտի 13-14-ին: Դրանց մասնակցող հայկական թիմերին  մեկնակայի նտուորում այսպիսի մրցակիցներ են բաժին հասել`
Մարտի13-ին`
«Կայրաթ» – «Ժետիսու»  ,
«Արիս»,Թուրքիստան   — «Աստանա»,
«Ատիրաու» – «Շախտյոր», Կարագանդա,
Մարտի 14-ին `
«Կայսար» – «Տարազ»,
«Տոբոլ» – «Ակժայիկ»:
Ուշագրավ է , որ առաջնության պրիմեր լիգայի առաւնության մասնակից 14 թիմերից 7-ը «հայկական» թեքում  ունեն:
Ասյպես երկրի չեմպիոն «Կայրաթի» կազմում հանդես էգալիս  ՀՀ  ազգային հավաքականի խաղացող   Կամո Հովհաննիսյանը, փոխչեմպիոն և երկրի սուպեր գավաթակիր «Տոբոլը» գլխավորում է հայ մարզիչ Գրիգորի  Բաբայանը, բրոնզե մեդլակիր «Աստանաի» կազմում ելույթեն ունենում ՀՀ ազգային ընտրանու խաղացողներ Տիգրան Բարսեղյանն ու   Վարազդատ Հարոյանը: 2020թ Ղազախստանի առաջնությունում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած «Շախտյորի» գլխավոր մարզչի 1-ին օգնականը երևանցի մասնագետ Ստեփյան Դեմիրճյանն է, իսկ թիմի  կազմում հանդես են  գալիս ՀՀազգային  հավաքականի կիսապաշտպան, նիգերիացի Սոլոմոն Ուդոն ու Մ21 Ղազախստանի հավաքականում ելույթ ունեցող կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը:
Բացի 2020թ առաջնության առաջատարների  այս հրաշալի քառյակից հայ մասնագետներ և խաղացողներ կան  ևս 3 թիմերում: Այսպես,  «Տարազի» գլխավոր մարզիչն է ՀՀազգային հավաքականի   նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, պրիմեր լիգայի նորեկ  «Ատիրաուն»  գլխավորում է ՀՀ տարբեր հավաքականներում և ՀՀ  թիմերում  աշխատած  Արամ Ոսկանյանն, որի թիմի կազմում ելույթ  է ունենում նաև ՀՀազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Իսկ ահա Կիզլօրդայի  «Կայսարում»  էլ նոր մրցաշրջանից  հանդես է գալու ՀՀ  ազգային ընտրանու կիսպաշտպան Գեղամ Ղադիմյանը:

©2021 Armenian Soccer