2021թ Ղազախստանի պրիմեր լիգայի 1-ին տուոի հանդիպումները կայանալու են մարտի 13-14-ին: Դրանց մասնակցող հայկական թիմերին մեկնակայի նտուորում այսպիսի մրցակիցներ են բաժին հասել`
Մարտի13-ին`
«Կայրաթ» – «Ժետիսու» ,
«Արիս»,Թուրքիստան — «Աստանա»,
«Ատիրաու» – «Շախտյոր», Կարագանդա,
Մարտի 14-ին `
«Կայսար» – «Տարազ»,
«Տոբոլ» – «Ակժայիկ»:
Ուշագրավ է , որ առաջնության պրիմեր լիգայի առաւնության մասնակից 14 թիմերից 7-ը «հայկական» թեքում ունեն:
Ասյպես երկրի չեմպիոն «Կայրաթի» կազմում հանդես էգալիս ՀՀ ազգային հավաքականի խաղացող Կամո Հովհաննիսյանը, փոխչեմպիոն և երկրի սուպեր գավաթակիր «Տոբոլը» գլխավորում է հայ մարզիչ Գրիգորի Բաբայանը, բրոնզե մեդլակիր «Աստանաի» կազմում ելույթեն ունենում ՀՀ ազգային ընտրանու խաղացողներ Տիգրան Բարսեղյանն ու Վարազդատ Հարոյանը: 2020թ Ղազախստանի առաջնությունում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած «Շախտյորի» գլխավոր մարզչի 1-ին օգնականը երևանցի մասնագետ Ստեփյան Դեմիրճյանն է, իսկ թիմի կազմում հանդես են գալիս ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան, նիգերիացի Սոլոմոն Ուդոն ու Մ21 Ղազախստանի հավաքականում ելույթ ունեցող կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը:
Բացի 2020թ առաջնության առաջատարների այս հրաշալի քառյակից հայ մասնագետներ և խաղացողներ կան ևս 3 թիմերում: Այսպես, «Տարազի» գլխավոր մարզիչն է ՀՀազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, պրիմեր լիգայի նորեկ «Ատիրաուն» գլխավորում է ՀՀ տարբեր հավաքականներում և ՀՀ թիմերում աշխատած Արամ Ոսկանյանն, որի թիմի կազմում ելույթ է ունենում նաև ՀՀազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Իսկ ահա Կիզլօրդայի «Կայսարում» էլ նոր մրցաշրջանից հանդես է գալու ՀՀ ազգային ընտրանու կիսպաշտպան Գեղամ Ղադիմյանը:
©2021 Armenian Soccer