Գյումրիի «Շիրակը» ՀՀ բարձրագույն խմբի առաջնության վերջին երկու`27-րդ և 28–րդ տուրերում կրած ցավալի 2 պարտություններից հետո ոչ միայն ոսկե, այլ նաև բրոնզե մեդալ նվաճելու շանսները կորցրեցին: Սակայն գրավեց 4-րդ տեղն, որը նրան եվրոլիգայի խաղարկության մասնակցելու ուղեգիր տվեց:
Բայց ահա առաջնության ավարտից հետո «Շիրակին» վերաբերող տարաբնույթ խոսակցություններ են շրջանառվում: Այն, որ թիմից կհեռանան ակումբի մի քանի առաջատար խաղացողներ, ինչպես նաև վերջին տարիների թիմին մարզական մեծ նվաճումների հասցրած ակումբին հավատարիմ գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:Որ նաև,որ թեև թիմը չի լուծարվի,բայց ըստ ամենայնի կհրաժարվի մասնակցելու եվրոլիգայի խաղարկությանը: Հայտնում են, որ թիմն այսուհետև ելույթ կունենա միայն տեղական կադրերով:
Սակայն այս ամենն առայժմ խոսակցություններ են ու թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը կիմանանք, միայն ակումբի կողմից պաշտոնական տեղեկատվություն լինելուց հետո միայն:
©2020 Armenian Soccer