Արդեն հայտնել են, որ Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 10 -րդ տուրում ՀՀ ազգային հավաքականի խաղացող Գեղամ Ղադիմյանի թիմը ՝ «Նեմանը» 3:1 հաշվով առավելության հասավ ստուգատեսի առաջատարներից մեկին՝ 7 խաղ անընդմեջ պարտություն չկրած Ժոդինոյի «Տորպեդո-ԲելԱԶ»-ի նկատամաբ: Վերջինս պարտության հիմնական պատճառը առանցքային մի քանի խաղացողների ,այդ թվում Բելառուսի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Ժոդինոյի թիմի ավագ ՝32-ամյա կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանի բացակացությունն էր:Ընդ որում, , ինչպես հայտնում է բելառուսական մամուլը Խաչատուրյանն ու պաշտպան Մաքսիմ Բորդաչևն կասկածվում են կորոնավիրուսով վրակավելու մեջ, այդ պատճառով էլ նրանք «Նեմանի» հետ հանդիպմանը ասպարեզ չելան:
Նկատենք,որ մինչ այդ արդեն հայտարարվել էր, որ «Տորպեդո –ԲելաԱԶ»-ի հիմնական դարպասապահ,36-ամյա Վլադիմիր Բուշման, և 33-ամյա կիսապաշտպան Միխայիլ Աֆանասևն, ինչպես նաև 2 մարզիչների կորոնավիրուսի ստուագման տեստերը դրական արդյունք են տվել:Ընդ որում մարզիչներից մեկը՝ակումբի ավագ մարզիչ, 44-ամյա Սերգեյ Զենեվիչի հիվանդությունը ընթանում է ծանր ձևով, և նա հոսպիտալացվել է ու բուժում է հիվանդանոցում: Ավելի վաղ հադորդվել էր , որ «Նեման» — «Տորպեդո-ԲելԱԶ» թիմերի փոխարինողների կազմերի հանդիպումը վերևում հիշատակված պատճառով հետաձգվել է:
©2020 Armenian Soccer