ՀՀ ազգային հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ Երևանի ԲԿՄԱ-ի 19-ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանը, ՀՖՖ TV-ին տված մեկնաբանության մեջ Ռումինիայի հավաքականի նկատմամբ ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում տոնած հաղթանակից (3-2), խոսել է իր զգացողությունների մասին:.
«Չգիտեի, որ 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստն եմ, որ ՀՀ հավաքականի կազմում խաղադաշտ էի ելել, ու երբ իմացա, շատ ոգևորվեցի և պարտավորվեցի շատ կարևոր գործողություններ կատարել դաշտում, օգնել իմ թիմին`իմ լավագույն որակներով ու ամենաբարձր աշխատասիրությամբ: Մարզիչը սկզբում ինձ օգտագործեց 10 համարի դիրքում, հետո երբ նկատվեց, որ մրցակիցը ավելի շատ պաշտպանական գործողություններ անում, ու պիտի ավելի շատ եզրով գրոհենք: Նա ինձ ասեց, որ դեպի եզր գնամ, ու միայն առաջ շարժվեմ, որպեսզի գոլ բերեմ թիմին: Ինձ թվում է որոշ չափով սրություն մտցրեցի խաղում: Երբ խաղադաշտում եմ հայտնվում , ինձ հանգիստ եմ դրսևորում , այդպիսի աջակցության ներքո , ես պարզապես չեմ կարող վատ հանդես գալ,բոլոր միասին օգնում են թիմակիցներով, բոլորը անխտիր, և այդ դեպքում ուղղակի անհնար է ինչ-որ վատ ձևով դրսևորվել»:
©2021 Armenian Soccer