Մարտի 28-ին Երևանում Ա-2022 ընտրական փուլի խմբային մրցաշարում Իսլանդիայի հավաքականի նկատմամբ 2:0 տոնած հաղթանակից հետո Երևանի ԲԿՄԱ-ի ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է Հայաստանի հավաքականում նորամուտը նշած ակումբի խաղացող, ՀՀ 1-ին խմբի առաջնության գլխավոր ռմբարկո,19-այա Ժիրայր Շաղոյանի հետ.
«Ամեն ինչ շատ արագ ստացվեց, չհասկացա` ինչպես պահեստայինների նստարանից հայտնվեցի խաղադաշտում։ Սկզբում լարված էի, բայց արագ հարմարվեցի։ Մարզիչը հանձնարարել էր միայն առաջ շարժվել, դա էր իմ հիմնական խնդիրը։
Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք նորամուտիս խաղում, ավելի շատ պիտի աշխատեմ, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանամ, իսկ խաղադաշտում ինձ լավագույնս եմ դրսևորելու»:
Ի դեպ, Ժիրայր Շաղոյանը 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստն է, ով հանդես է եկել Հայաստանի հավաքականում:
©2021 Armenian Soccer