Ժիրայր Շաղոյանը ելույթները կշարունակի Սոֆիայի ԲԿՄԱ-ում։ Այս մասին հայտնում է բուլղարական ակումբի մամուլի ծառայությունը։
«Արարատ-Արմենիայից» էլ, որին պատկանում են ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, տեղեկացնում են, որ Շաղոյանը նոր ակումբում հանդես կգա մեկ տարի ժամկետով ` վարձակալական հիմունքներով։
Վարձավճարի ավարտից հետո Սոֆիայի ԲԿՄԱ-ն հնարավորություն կունենա գնելու ֆուտբոլիստի տրանսֆերը։
Նշենք, որ Ժիրայր Շաղոյանն «Արարատ-Արմենիայի» կազմը համալրել էր 2018 թվականին։ Թիմի կազմում նա անցկացրել է 39 հանդիպում, դարձել 3 գոլի հեղինակ և Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2018/19 թթ. մրցաշրջանի չեմպիոն:
©2022 Armenian Soccer