Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժիրայր Մարգարյանը հանդես է գալիս ուկրաինական «Վերեսում»:
Ինչպես հայտնի դարձավ ֆուտբոլիստի ինստագրամյան էջից՝ Մարգարյանը կարողացել է հեռանալ Ուկրաինայից ու Լեհաստանում է։ Ֆուտբոլիստը իր Story բաժնում կրկնահրապարակել է «Վերեսում» իր թիմակից՝ էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստ Վլադ Կրեյդայի լուսանկարը, որում վերջինս նշել էր գեոլոկացիան ու մակագրել «Մենք փրկվեցինք, եղբայր»:
©2022 Armenian Soccer