«Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոն ճանաչվել է UEFA-ի Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտարարվեց օգոստոսի 27-ին՝ Եվրոպայի լիգայի 2021/22 մրցաշրջանի խմբային փուլի՝ Ստամբուլում կայացած վիճակահանության ժամանակ:
29-ամյա ֆուտբոլիստը Europa league player of the season 2020/21 մրցանակի համար ճանապարհին շրջանցեց «Մանչեսթր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Բրունո Ֆերնանդեշին ու Էդինսոն Կավանիին:
Իսպանիայի առաջնության վերջին 2 մրցաշրջանների լավագույն ռմբարկուն Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունում 7 գոլի հեղինակ է դարձել ու 5 գոլային փոխանցում արել 12 խաղում, ինչով էլ օգնել է «Վիլյառեալին»՝ հաղթել մրցաշարում:
Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի TOP-10 ֆուտբոլիստները
1 Ժերար Մորենո, «Վիլյառեալ»՝ 289 միավոր
2 Բրունո Ֆերնանդեշ, «Մանչեսթր Յունայթեդ»՝ 160 միավոր
3 Էդինսոն Կավանի, «Մանչեսթր Յունայթեդ»՝ 44 միավոր
4 Պոլ Պոգբա, «Մանչեսթր Յունայթեդ»՝ 36 միավոր
5 Պաու Տորես, «Վիլյառեալ»՝ 34 միավոր
6 Ռաուլ Ալբիոլ, «Վիլյառեալ»՝ 19 միվվոր
7 Դանի Պարեխո, «Վիլյառեալ»՝ 18 միավոր
8 Լեոնարդո Սպինացցոլա, «Ռոմա»՝ 14 միավոր
9 Էտյեն Կապու, «Վիլյառեալ»՝ 8 միավոր
= Նիկոլյա Պեպե, «Արսենալ»՝ 8 միավոր
Images: UEFA
©2021 Armenian Soccer