Armenian Soccer
Armenian Soccer

Թոփ-տրանսֆեր. «Վանը» հերթական նորեկի մասին է հայտարարել

Չարենցավանի «Վանը հերթական համալրման մասին է հայտարարել.

«Թոփ-տրանսֆեր թոփ-թիմի դեմ խաղից առաջ: Մեզ է միացել 27-ամյա ռուս կենտրոնական պաշտպան Լայոնել Ադամսը: Ադամսը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, հանդես է եկել ռուսական «Ենիսեյ» և «ԿԱՄԱԶ» ակումբներում, ինչպես նաև մեկ մրցաշրջան անցկացրել է «Ուրարտու»-ում, որի կազմում նվաճել է Հայաստանի գավաթը: Նրա վերջին ակումբն էր Ղազախստանի պրեմիեր լիգան ներկայացնող «Տուրան» ակումբը»,-ասվում է ակումբի մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունում:

 

©2022 Armenian Soccer