ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Երևանի «Արարատը» փոխադարձ համաձայնությամբ խզել է 24-ամյա ռուսաստանցի հարձակվող Թեյմուրազ Տոբոևի հետ կնքած պայմանագիրը։ Ժամանակին Երևանի Միկայում, Մոսկվայի Արարատի կազմերում ելույթ ունեցած այս ֆուտբոլիստը Երևանի Արարատի կազմում ընթացիկ առաջնության մասնակցել է 5 հանդիպման, ու այդ ընթացքում խաղադաշտում եղել է ընդմաենը 195 րոպե ու գոլի հեղինակ չի դարձել:
ՖԱ «Արարատը» շնորհակալություն է հայտնում Տոբոևին ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում։
©2020 Armenian Soccer