24-ամյա կիսապաշտպանն «Ուրարտուի» ֆուտբոլիստի կարգավիճակում ակումբի մամուլի ծառայությանը առաջին հարցազրույցն է տվել ու անդրադարձել է.
«ՈՒՐԱՐԱՏՈՒԻՑ» ՍՏԱՑԱԾ ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ..
«Տպավորություններս դրական են։ Ֆուտբոլային աճ գրանցելու համար այստեղ կատարյալ պայմաններ են ստեղծված։ Ուրախ եմ, որ նման թիմի անդամ եմ դարձել։ Տղաներից ոմանց ճանաչում էի, անգամ ընկերներ ունեմ, որոնք այստեղ են խաղում։ Դրական մթնոլորտ է թիմում։ Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս»,- մեզ հետ զրույցում նշեց 24-ամյա ֆուտբոլիստը։
Հավելենք, որ Թայմուրազ Տոբոևը «Ուրարատու»-ում հանդես կգա 17 համարի ներքո։
ԷԲԵՐՏ ԿԱՐԴՈՍՈ․ «ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԵՄ ՍՊԱՍՈՒՄ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ»
«Ուրարտուի» բրազիլիացի նորեկ Էբերտ Կարդոսոն մեզ հետ ճեպազրույցում ներկայացրել է ակումբից ստացած առաջին տպավորությունները․
«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄԱՍԻՆ
«Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Գիտեմ, որ սա Հայաստանի ամենամեծ ակումբներից մեկն է։ Անհամաբերությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին, որպեսզի կարողանամ օգնել թիմին՝ հասնելու առաջադրված նպատակներին» ։
ԽԱՂԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՄԱՍԻՆ
«Ես եզրային պաշտպան եմ, որը միշտ միտված է հարձակմանը։ Ճիշտ է, իմ առաջնային գործը պաշտպանվելն է, բայց սիրում եմ միանալ գրոհներին։ Հուսով եմ, որ կկարողանամ օգտակար լինել թիմին» ։
ԹԻՄԻ ՈՒ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Մարզումներից տպավորությունները դրական են։ Ֆուտբոլիստները լավն են, մարզիչները՝ նույնպես։ Պարապմունքները բավականին հետաքրքիր են, հուսով եմ, որ դա կնպաստի նրան, որ մենք հաջող խաղ կցուցադրենք»:
©2020 Armenian Soccer