Armenian Soccer
Armenian Soccer

ԹԱՅՄՈՒՐԱԶ ՏՈԲՈԵՎԸ ԿԱՐԻԵՐՆԱ ԼՇԱՐՈՒՆԱԿԻ «ՈւՐԱՐԱՏՈՒՈՒՄ»

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Պայմանագիր է ստորագրվել 24-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Թայմուրազ Տոբոևի հետ։Այս մասին տեղեկացնում են երևանյան ակումբի լրատվական ծաառայությունից:   
Տոբոևը Կազանի «Ռուբինի» սան է, հանդես է եկել Վլադիկավկազի «Ալանիայում», Խաբարովսկի ԲՄԱ-ում։
2015/16 թթ մրցաշրջանում հանդիսացել է Երևանի «Միկայի» ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 14 խաղ ու դարձել 3 գոլի հեղինակ։ Տոբոևը հանդես է եկել նաև վրացական «Գուրիայի» կազմում։
2017/18 թթ. մրցաշրջանը 24-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է Մոսկվայի «Արարատում»։  Անցկացրած 25 խաղերի ընթացքում Տոբոևը 8 գոլ է խփել։ 2018/19 մրցաշրջանում Տոբոևը վերադարձել է Վլադիկավկազի «Ալանիա»։
Վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատը», որի կազմում Տոբոևն անցկացրել է 6 հանդիպում։

©2020 Armenian Soccer