Մարտի 9-ին Արցախյան երկրորդ պատերազմի հերոս, Արիության մեդալակիր, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանը կդառնար 36 տարեկան։
Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը՝ Իսրայելյանի ծննդյան տարեդարձի առթիվ կանցկացվի ընկերական հանդիպում` վետերան ֆուտբոլիստների միջև։ Սիմոն Իսրայելյանի անունը կրող գավաթը կվիճարկեն «Ուրարտուի» և Հայաստանի վետերանների թիմերը։
Հանդիպումը կկայանա «Ուրարտու-5» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 14։00-ին։ Մուտքն ազատ է։
©2022 Armenian Soccer