Armenian Soccer
Armenian Soccer

Ընկերական խաղ՝ Մոնտենեգրոյի հավաքականի հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Մոնտենեգրոյի հավաքականի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ հանդիպումը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 20:00-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Մինչ այս 2 երկրների հավաքականները հանդիպել են 2 անգամ: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով՝ 3:2 հաշվով: Պոդգորիցայում կայացած խաղում 4:1 հաշվով հաղթանակ է տարել Մոնտենեգրոյի հավաքականը:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում՝ Օսլոյում մրցելով Նորվեգիայի հավաքականի հետ:

 

©2022 Armenian Soccer