Armenian Soccer
Armenian Soccer

ԷՐԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԱՇԽԱՏԵՄ, ՈՐՊԵՍԶԻ ԲԱՐՁՐԱՑՆԵՄ ԽԱՂԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՍ»

Երևանի «Ուրարտու-2»-ը  տպավորիչ հաղթանակ տոնեց «Փյունիկ-2»-ի նկատմամբ 4-3 հաշվով, իսկ Էրիկ Պետրոսյանը դուբլ ձևակերպեց։ Խաղից հետո ակումբի մամուլի ծառայության  հետ զրույցում  22-ամյա հարձակվողը կիսվեց իր տպավորություններով․
«Բավական ծանր խաղ ստացվեց՝ չնայած թիմը լավ էր պատրաստվել: Առաջին խաղակեսը գրեթե հավասար ստացվեց, երկրորդ կեսում էլ գրոհները շատ էին, հայտնվել էինք հետապնդողի դերում, բայց կարողացանք հավաքվել, հավասարեցնել հաշիվը, իսկ հետո արդեն առաջ անցնել։ Կարևորը՝ լավ պայքարեցինք, ինչի արդյունքում էլ հաղթեցինք»։
Կարանտինային դադարից հետո «Ուրարտու-2»-ը պաշտոնական երկու հանդիպում է անցկացրել իսկ Պետրոսյանն այդ երկու խաղերում էլ երկու գոլ է խփել։ Ընթացիկ մրցաշրջանում նա իր ակտիվում արդեն 24 գոլ ունի, այդ կապակցությամբ նա նշում է․«Ինչպես նախորդ խաղում, այս անգամ էլ դուբլ ձևակերպեցի։ Ուրախ եմ, որ տևական դադարից հետո կարողանում եմ օգնել թիմին՝ նման դժվարին խաղերում հաղթանակ տոնել։ Կփորձեմ էլ ավելի շատ աշխատել ու բարձրացնել խաղային մակարդակս»։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Ուրարտու-2»-ն իր ակտիվում ունի 39 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

©2020 Armenian Soccer