ՌԴ պրոֆեսիոնալ լիգայի`ՖԱԼ-ի առաջնություն 24-րդ տուրում Մոսկվայի «Տորպեդոն» «Լուժնիկի» մարզադաշտում հյուրընկալել էր «Կրասնոդար-2»-ին , ու հաղթեց 4:2 հաշվով: էր «Կրասնոդար-2»-ի կիսապաշտպան 20–ամյա Էդուարդ Սպերցյանը այս խաղում 2 անգամ կարողացավ կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը, սակայն դա բարարար չեղավ պարտությունից խուսափելու համար: Էդուարդը 41-րդ րոպեում խփած գոլով հաշիվը դարձրեց`1:2, իսկ 68-րդ րոպեին 11 մետրանոցի անվրեպ իրացումով`2:3: Ընթացիկ առաջնությունում Սպերցյանն իր թիմի կազմում մասնակցել է 19խաղերի, խաղադաշտում եղել 1649 րոպե ու այդ ընթացքում 9 գոլ է հեղինակել:Նա ներկայումս իր թիմի ռմբարկուն է: Այս խաղում «Կրասնոդար-2»-ի կազմում հայտվորվել էր նաև ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանի եղբայրը` 22-ամայ կիսապաշտպան Լևոն Բայարմյանը, բայց նա խաղին չմասնակցեց: 2-րդ խաղակեսում 75-րդ րոպեում «Կրասնոդար-2»-ի կազմում ասպարեզ մտավ 22-ամյա կիսապաշտպան Հարություն Գրիգորյանը: «Կրասնոդար-2»-ը 24 խաղում վաստակած 25 միավորով 22թիմերի պայքարում ընթանում է 15-րդ տեղում:
©2020 Armenian Soccer