Armenian Soccer
Armenian Soccer

ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ԳԼԽԱՎՈՐԵԼ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

Հայկական ֆուտբոլի երբեմնի աստղ,  այսօր «Ալաշկերտի»  33-ամյա հարձակվող Էդգար  Մանուչարյանն,  երեկ բավական հետաքրքիր գրառում է կատարել  Instagram-ի  իր էջում. «Որպես ֆուտբոլիստ ավարտելով կարիերաս հավաքականում՝ մի մեծ նպատակ ունեմ՝ դառնալ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Վստահ եմ որոշմանս հարցում»:
Մանուչարյանն, ով 2004թ փետրվարի 19-ից հանդես է եկել  ՀՀ ազգային հավաքականի կազմում ,ու մինչև օրս մասնակցել է  54 հանդիպման ու 9 գոլ է հեղինակել:Բացի այդ նա  արդյունավետ ելույթներ է ունեցել նաև  Մ21 և  Մ19 տարեկանների հավաքականների  կազմերում: Մ19 ՀՀ ընտրանու կազմում  մասնակցել է 18 խաղի ու 15 գոլ էխել, իսկ Մ21 ՀՀ հավաքականի կազմում էլ մասնակցած 7 խաղում     5 գոլ  է հեղինակել :
«Ալաշկերտի»  փորձառու հարձակվողը    ինստագրամյան իր  էջում    հայտնել է ՀՀ  ազգային հավաքականում  իր կարիերան ավարտելու մասին, և   նաև  խոսել իր հետագա անելիքների մասին, նշելով ,որ նպատակ ունի ապագայում  դառնալ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
ԷԴԳԱՐ  ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer