Նոյեմբերի 18-ին կայացած VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Նորավանք»-«Արարատ» հանդիպումը հոբելյանական էր Էդգար Մալաքյանի համար: Այս մասին տեղեկացնում է «Արարատի» մամուլի ծառայությունը՝ նշելով, որ այդ խաղում կիսապաշտպանն իր 200-րդ հանդիպումն անցկացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում:
Էդգար Մալաքյանը իր 200 հանդիպումներից վերջին 27-ն անցկացրել է «Արարատի» կազմում: Մինչ այդ 110 խաղ է անցկացրել է «Փյունիկի», 12-ը՝ «Բանանցի», 6-ը՝ «Ալաշկերտի», 45-ը «Շիրակի» կազմում:
©2021 Armenian Soccer