ՀՖՖ լրատվական ծառայությունը, շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս անգամ զրուցել ենք համապատասխանաբար Դանիյայում և Շվեդիայում հանդես եկող Էդգար Բաբայանի և Անդրե Չալըշըրի հետ:
Էդգար Բաբայան
«Կորոնավիրուսը Դանիայում մեծ թափ է ստացել, երկրում հայտարարված է արտակարգ դրություն, սահմանները փակ են: Վիճակից ելնելով՝ գրեթե ամեն ինչ, այդ թվում` ֆուտբոլը, դադարեցվել է: Ներքին առաջնությունը կանգնել է, թիմային մարզումներ չեն անցկացվում: Ես մարզվում եմ տնային պայմաններում, փորձում եմ պահպանել մարզավիճակս: Հուսով եմ, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը շատ շուտ նահանջ կապրի, և բոլորս կվերադառնանք մեր բնականոն առօրյային»:
Անդրե Չալըշըր
«Իրավիճակը Շվեդիայում բավականին բարդ է: Գարուն-աշուն ձևաչափով անցկացվող առաջնությունը պետք է սկսվեր ապրիլին, սակայն հասկանալի պատճառներով հետաձգվել է: Մեր թիմը նվաճել է նաև Շվեդիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր, սակայն այդ մրցաշարը նույնպես հետաձգվել է և, ամենայն հավանականությամբ, կվերսկսվի հունիսին: Մենք շարունակում ենք մարզումները, սակայն չեղարկել ենք բոլոր ընկերական հանդիպումները: Բոլորին մաղթում եմ քաջ առողջություն»:
©2020 Armenian Soccer