Armenian Soccer
Armenian Soccer

Զրոներ՝ «Արարատ-Արմենիայի» ու «Ուրարտուի» խաղում

Urartu vs AA

 

Միջազգային դադարով պայմանավորված՝ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից ակումբներն այս օրերին ստուգողական հանդիպումներ են անցկացնում:

Այդպես, այսօր «Ուրարտու» մարզադաշտում Երևանի «Ուրարտուն» ընդունեց առաջնության միանձնյա առաջատար «Արարատ-Արմենիային»։ Ստուգողական խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին։

Խաղն անցավ հանգիստ ու գրեթե հավասար պայքարում։ Երկու թիմերի կատարմամբ առավել գերակշռող էին դիրքային գրոհները։

Հիշեցնենք, որ նախօրեին Գյումրիում հանդիպել էին «Շիրակն» ու «Արարատը»: Վարդան Բիչախչյանի ներկա ու նախկին թիմերի պայքարում առավել արդյունավետ գտնվեց «Շիրակը»՝ հաղթելով նվազագույն հաշվով:

 

©2021 Armenian Soccer