Հունվարի 21-ին երևանցի մարզիչ,43-ամյա ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ նշանակվել է Ղազախաստանի լավագույն ակումբներից մեկի, 2020թ առաջնությունում 4-րդ տեղը գրաված Կարագանդայի «Շախտյորի» գլխավոր մարզչի 1-ին օգնական, ու նաև դարպասապահների մարզիչ: Նույն օրը ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Ղազախստանի ազգային հավաքականի նախկին խաղացող, 40 –ամյա Ալի Ալիևն, ում հետ միասին Դեմիրճյանը 5 տարի (2015-2020թթ) աշխատել է Պետրոպավլովսկի «Կիզիլ Ժար» ակումբում: Նրանք համախոհեր են ու ֆուտբոլային նույն փիլիսոփայությանն են դավանում: Այս մասնագետները «Շախտյորի» հետ 1-ական տարվա պայմանագիր են կնքել:Այս ակումբում է հանդես գալիս Ղազախստանի տարբեր հավաքականներում հաջողությամբ ելույթ ունեցած, շնորհաշատ 23-ամյա կիսապաշտպան ԳԵՎՈՐԳ ՆԱՋԱՐՅԱՆՆ,ով հիմա Ղազախստանի ազգային հավաքականի թեկնածու է:
Օրերս, «Շախտյորն» ընկերական խաղում մրցել է երկրի բազմակի չեմպիոն «Աստանայի» հետ: 1:1 հաշվով ավարտված այդ խաղի մասնացել է նաև Նաջարյանն, ով խաղասկզբից 20 րոպե անց թեթև վնասվածք է ստացվել և ռիսկի չդիմելու համար փոխարինվել է: Դեմիրճյանը նշեց, որ Գևորգի ցուցադրած խաղի որակը հաճելի տպավորություն է թողնում:
3 օրից «Շախտյորը» 1-ամսյա ուսումնամարզական հավաքի կմեկնի Թուրքիա,որի ժամանակ կկատարվեն սելեկցոն աշխատանքներ ու կընտրվեն նաև նոր խաղացողներ:
Իսկ նոր մրցաշրջանը Ղազախստաում կմեկնարկի մարտի սկզբներին 2020թ Ղազախստանի առաջնության 1-4-րդ տեղերը գրաված թիմերի մասնակցությամբ սուպերգավաթի խաղարկությամբ:Այդ մրցաշարին կմասնակցի նաև 2020թ Ղազախստանի առաջնությունում 4 –րդ հորիզոնականը զբաղեցրած «Շախտյորը»:
Դեմիրճյանը Հայաստանում աշխատել է տարբեր ակումբներում`Երևանի «Փյունիկում», Դիլիջանի «Իմպուլսում», «Ալաշկերտում», ինչպես Մ17 և Մ19 տարականների ՀՀհավաքականներում: Դեմիրճյանն, ում սաները վերջին տարիներին Ղազախստանի լավագույն դարպասպահների շարքին են դասում, «Շախտյոր» է տեղափոխվել «Կասպիյ» ակումբից , ուր նույնպես 1տարի կատարում էր գլխավոր մարզչի 1 –ին օգնականի պարտականությունը:
©2021 Armenian Soccer