Armenian Soccer
Armenian Soccer

Երևանում կայացավ Լևոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարը

Սեպտեմբերի 21-26-ը՝ Երևանում  ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, անցկացվեց վերջերս կյանքից անժամանակ  հեռացած նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի  1-ին  հուշամրցաշարը։  Վերջինս կազմակերպվել էր ֆուտբոլիստի  հարազատների և ընկերներից կողմից: Մասնակցեցին սիրողական 8 թիմեր, որոնց կազմում ընդգրկված էին նվազագույնը 15-ական ֆուտբոլիստ։ Մրցաշարի եզրափակչում վետերանների թիմը Արթուր Եդիգարյանի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասավ «Էրեբունու»   նկատմամբ և ճանաչվեց  հուշամրցաշարի  1-ին խաղարկության հաղթող։

©2020 Armenian Soccer