Անցած ամառ՝ հուլիսին Մոսկվայի «Արարատից» Երևանի «Արարատ» տեղափոխված 28 –ամյա փորձառու կիսապաշտպան, թիմի առանցքային խաղացողներից մեկը ,համարվող , ներկայումս 150 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող Ալեքսանյանը հեռացել է երևանյան ակումբի: Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, ակումբը և ֆուտբոլիստը փոխադարձ համաձայնությամբ փետրվարի 13-ին խզել են պայմանագիրը։ Արտակը Արարատի կազմում մասնակցել էր 13 հանդիպման ու դարձել էր 2 գոլի հեղինակ:
«Արարատը»ՖԱ-ի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Ալեքսանյանին կատարած աշխատանքի համար ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում։
©2020 Armenian Soccer