Սոչում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում նորանշանակ գլխավոր մարզիչ, ռուսաստանցի հայտնի ֆուտբոլիստ Իգոր Կոլիվանովի ղեկավարությամբ հանդես եկող Երևանի Արարատը» հուվարի 26-ին կայացած ընկերական խաղում 9:0 հաշվով ջախջախեց Մոնղոլիայի 2011թ չեմպիոն, 20135թ,2018 և 2019թ փոխչեմպիոն «Ուլան Բատորին»:
Պենտա-տրիկի հեղինակ դարձավ Դավիթ Արշակյանը, դուբլ գրանցեց Իրակլի Լոգուան, մեկական անգամ էլ գոլ խփեցին Իվան Սպիչկան և Ռամազան Իսաևը:
Նկատենք, որ մոնղոլական թիմը 2 օր առաջ էլ՝ հունվարի 24-ին 0:7 հաշվով տանուլ էր տվել նաև ՌԴ 1-ին խմբի ընթացիկ առաջնությունում 20 թիմ,երի պայքարում 14 –րդտեղում ըթնացող Կուրսկի «Ավանգարդին, իսկ «Արարատը» նուն օրը Սոչիում անցկացրած իր ընկերական 1-ին խաղում 3:1 հաշվով պարտության էր մատնել Սոչիի «Մեդնկին:
Հունվարի 30-ին Երևան վերադառնալուց առաջ «Արարատը» հունվարի 28-ին ստուգողական 3 –րդ խաղում ուժերը կչափի ռուսաստանյան մեկ այլ ակումբի՝ ՌԴ 2 –րդ դիվիզոնի՝ PFL –ի «հարավ» գոտու ընթացիկ մրցաշարում 16 թիմերի պայքարում 1 –ին տեղում ընթացող Աստրախանի «Վոլգարի» հետ:
©2020 Armenian Soccer