Armenian Soccer
Armenian Soccer

Երմակովի հոբելյանական հանդիպումը

Vsevolod Ermakov

 

«Արարատի» դարպասապահ Վսեվելոդ Երմակովը ՀՊԼ 17-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» խաղում իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։

Այդ խաղերից վերջին 39-ը Երմակովն անցկացրել «Արարատի» կազմում, իսկ 61-ը՝ «Շիրակի»։

Հիշեցնենք, որ պետերբուրգցի ֆուտբոլիստը ՀՊԼ էր տեղափոխվել 2016/17 առաջնությունում՝ այն ու դրա հաջորդ 2 մրցաշրջանները խաղալով «Շիրակի» կազմում:

2020թ-ին ֆուտբոլիստը իր շատ թիմակիցների ու մարզիչ Վարդան Բիչախչյանի հետ համալրեց Երևանի «Արարատի» շարքերը:

 

Vsevolod Ermakov

 

©2021 Armenian Soccer