Երևանի «Արարատի» կազմում այլևս իրենց ելույթները չեն շարունակի սերբ պաշտպան Մարկո Պրլևիչն ու արգենտինացի կիսապաշտպան Իվան Դիասը։
Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, ավարտվել են ֆուտբոլիստների ` ակումբի հետ պայմանագրերի ժամկետները։
Պրլևիչն ու Դիասն «Արարատին» էին միացել 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Մարկոն թիմի կազմում մասնակցել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 43 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ:
Իվան Դիասը թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում։
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում:
©2022 Armenian Soccer