Armenian Soccer
Armenian Soccer

Երկու ուսումնամարզական հավաք Երևանում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում

Այս շաբաթվա ընթացքում Երևանում` Ավանում գտնվող ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիան կհյուրընկալի միանգամից 2 ուսումնամարզական հավաք:

Ապրիլից 27- 29-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Մ-15 ՀՀ հավաքականը: Ապրիլի 29-ին հավաքը կեզրափակվի ընկերական խաղով: Գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 23 ֆուտբոլիստների:

Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի նաև կանանց Մ-17 ՀՀ հավաքականը: Հավաքը կեզրափակվի մայիսի 2-ին կայանալիք ընկերական խաղով: Գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է 23 ֆուտբոլիստուհիների:

©2021 Armenian Soccer