ՀՀ բարձրագույն խմբի առաջնության առաջատար Վանաձորի «Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է 26-ամյա կոլումբիացի կիսապաշտպան Խուլիան Մենդոսայի և լեհ դարպասապահ Դաննի Էլ-Հագեն հետ կնքած աշխատանքային պայմանագրերը:
«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Էլ-Հագեին և Խուլիան Մենդոսան կատարած աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի համար ու հաջողություն մաղթում կարիերայի հետագա ընթացքում:
©2020 Armenian Soccer