Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Նարեկ Պետրոսյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում 24-ամյա պաշտպանին՝ ունեցած ելույթների, դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
Հավելենք, որ Նարեկ Պետրոսյանը «Ուրարտուի» սան է: Թիմի հետ 2015/16 մրցաշրջանում դարձել է Հայաստանի գավաթակիր: «Ուրարտուի» կազմում նա բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 93 հանդիպման: Ներկայումս 125 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող երիտասարդ ֆուտբոլիստը ելույթներ է ունեցել նաև Մ 21, Մ19 և Մ17 տարեկանների ՀՀ ընտրանիների կազմում:
2020 Armenian Soccer