Մարտի 24-ին Արմավիրում պետք է կայանար UEFA Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի յոթերորդ մրցափուլի Հայաստան U21 — Ուկրաինա U21 հանդիպումը։
Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ UEFA-ն որոշում է կայացրել հետաձգել հանդիպումն անորոշ ժամկետով։ Հանդիպման անցկացման նոր ամսաթվի վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն։
Տեղեկացնենք, որ UEFA Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի ութերորդ մրցափուլի Սերբիա U21 — Հայաստան U21 հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում։
©2022 Armenian Soccer