Օգոստոսի 19-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքի «Այբրոքս» մարզադաշտում կայացավ UEFA-ի Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ռեյնջերս»-«Ալաշկերտ» դիմակայության առաջին հանդիպումը։
Առաջին խաղակեսն անցավ տանտերերի առավելությամբ, ինչը, սակայն, գոլի տեսքով չնյութականացավ: Փոխարենը՝ ընդմիջումից առաջ շոտլանդացիների կիսապաշտպան Ջոն Լանդսթրեմը հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով 2-րդ դեղին քարտը: 10 հոգով մնացած տանտերերը երկրորդ խաղակեսում, բնականաբար, պակաս էին տիրում գնդակին, սակայն հանդիպման 68-րդ րոպեին Ալֆրեդո Մորելոսը, այնուամենայնիվ, կարողացավ գրավել Օգնյեն Չանչարևիչի դարպասը՝ 1:0:
Այդպիսով, «Ալաշկերտը» զիջեց նվազագույն հաշվով:
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
©2021 Armenian Soccer