Երևանի «Ուրարտու» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ: Պաշտպան Ռուբեն Ռամիրեսը, կիսապաշտպաններ Յուրիցա Գրգեցը, Մարկո Բրտանը և հարձակվող Սեմյոն Սինյավսկին նոր մրցաշրջանից հանդես չեն գա «Ուրարտուի» կազմում:Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին՝ կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
©2020 Armenian Soccer