«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել են 5 ֆուտբոլիստներ՝ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, պաշտպաններ Բրունո Նասիմենտոն, Մագոմեդ Մուսալովը, կիսապաշտպաններ Հիգոր Լեյտեն և Կալու Օլիվեյրան։
Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, ավարտվել է ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետները։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, նախորդ մրցաշրջանում թիմի չեմպիոնության հարցում ներդրում ունենալու համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։
©2022 Armenian Soccer