Երևանի «Ուրարտու» ՖԱ-ի և Եվգեն Բուդնիկը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը: Այս մասին հայտնում են երևանյան ակումբի լչատվկան ծառայությունից:
Ակումբը շնորհակալություն է հայտնում 29-ամյա հարձակվողին՝ անցկացրած հանդիպումների ու ցուցաբերած արդյունավետության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
Հավելենք, որ Եվգեն Բուդնիկը «Ուրարտու» էր տեղափոխվել 2019թ -ի սեպտեմբերին: Ակումբի կազմում նա անցկացրել է 11 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ:
©2020 Armenian Soccer