ՀՀ պրիմեր լիգայի առաջնությունում մրցաշարային աղյուսակը եզրափակող Հհ բազամակի չեմպիոն Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ, ով օրերս հեռացել ՀՀ եռակի չեմպիոն Ալաշկերտից, ուր աշխատում էր 2020թ հունիսից: Մելիքյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի լրատվկան ծառայությունից:
41-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Երևանի «Ալաշկերտը»։
Բացի «Ալաշկերտից», Եղիշե Մելիքյանն աշխատել է նաև ուկրաինական «Մետալուրգ», «Ստալ» և «Լվով» ակումբներում։
«Փյունիկի» նոր գլխավոր մարզիչը հայ ֆուտբոլասերներին հայտնի է նաև Հայաստանի Ազգային հավաքականում իր ելույթներով, որի կազմում նա անցկացրել է 30 խաղ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջողություն է մաղթում Եղիշե Մելիքյանին։
©2021 Armenian Soccer