Դեկտեմբերի 1-ին՝ Գյումրիում, պետք է կայանար ՀՀ Առաջին խմբի առաջնության 15-րդ մրցափուլի «Շիրակ» — ԲԿՄԱ 2 հանդիպումը։
Հանդիպման մեկնարկից անմիջապես առաջ, ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի, ՄԿԱ բաժնի, պատվիրակի, մրցավարական անձնակազմի եւ երկու թիմերի ներկայացուցիչների խորհրդակցության արդյունքում, որոշվել է խաղը հետաձգել անորոշ ժամանակով՝ հաշվի առնելով բարդ եղանակային պայմանները և այն փաստը, որ ներկա պահին չկա որևէ երաշխիք, որ վաղը եղանակը բարենպաստ կլինի հանդիպման անցկացման համար:
ՀՖՖ ՄԿԱ բաժինը լրացուցիչ կտեղեկացնի հանդիպման անկացման նոր օրվա եւ ժամի մասին:
Հիշեցնենք, որ նախօրեին արդեն մառախուղի պատճառով ընդհատվեց կանանց ԱԱ ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումը:
©2021 Armenian Soccer