Armenian Soccer
Armenian Soccer

ԵԼ. «Փյունիկը» 11-մետրանոց հարվածաշարում պարտվեց «Շերիֆին» և ելույթ կունենա Կոնֆերենցիաների լիգայում

Փյունիկ շերիֆ

 

Եվրոպա լիգայի որակավորման խմբային փուլի պատասխան խաղում «Փյունիկը» մրցեց մոլդովական «Շերիֆի» հետ։

 

Թիմերն ինչպես առաջին խաղում, այս անգամ ևս հանդիպման հիմնական ժամանակն ավարտեցին գոլազուրկ ոչ-ոքիով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

 

Այստեղ ևս հաղթողին պարզել չհաջողվեց և թիմերն անցան 11-մետրանոց հարվածաշարի։

Երևանյան թիմը պարտվեց 3:2 հաշվով և այժմ ելույթները կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում։

 

Կոնֆերենցիաների լիգայում մեր թիմի մրցակիցը հայտնի կդառնա այսօր։

 

©2022 Armenian Soccer