Armenian Soccer
Armenian Soccer

ԵԼ-ի փլեյ- օֆֆի «Արարատ-Արմենիա» — «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա չեզոք դաշտում … Կիպրոսում

ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» — «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին ժամը 18:00-ին Երևանի ՀՖՖ  Ակադեմիա մարզադաշտում:Սակայն, ինչպես հայտնի է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է սկսել  Արցախի և Հայատանի դեմ: Մարտերը դեռ շարունակվում են:
Իսկ այսօր՝  սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել էին նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը:
Այս պայմանները  Սերբիայի չեմպիոնն ու ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար չի ժամանալ Հայաստան:
Քիչ առաջ  ՈւԵՖԱ-ի պաշտոնական   կայքում տեղեկություն հրապարակվեց, որ «Արարատ-Արմենիա» — «Ցրվենա Զվեզդա»   նախատեսվում է անցկացնել չեզոք դաշտում`Կիպրոսի  Նիկոսիայի GSP Stadium  մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 21-ին:

©2020 Armenian Soccer