Armenian Soccer
Armenian Soccer

ԵԼ.«Փյունիկն» ու «Շերիֆը» չպարզեցին հաղթողին առաջին խաղում

Փյունիկ շերիֆ

 

Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընդունեց մոլդովական «Շերիֆին»։

 

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

 

Հանդիպումը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձության զոհերի hիշատակին։ Ֆուտբոլիստները հանդիպումը անցկացրեցին սև թևկապներով։

 

Խաղի առաջին հատվածում հայակական թիմն ունեցավ մի քանի հնարավորություն հանդիպման հաշիվը բացելու համար, սակայն գոլ գրանցել չհաջողվեց։

 

Այնուհետև հստակ գրոհների անցավ մրցակիցը, բայց ապարդյուն։

 

Արդյունքում հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով և թիմերը հաղթողին կպարզեն պատասխան խաղում։

 

Թիմերի միջև 2-րդ խաղը կկայանա օգոստոսի 25-ին, Մոլդովայում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։

 

©2022 Armenian Soccer