Armenian Soccer
Armenian Soccer

Դմիտրի Լավրիշչև.«Եզրափակչում խաղալու ենք հաղթանակի համար»

ՀՀգավաթի խաղարակության  կիսաեզրափակչի պատասխան խաղում «Նոան» 2:1 հաշվով պարտության մատնեց «Ուրարտուին» ու եզրափակչում հանդես գալու իրավունք նվաճեց:   Նոայի մամուլի ծառայությունը հարցազրույց  անցկացրեց Երևանի «Ուրարտու»  դեմ խաղում հաղթական գոլի հեղինակ դարձած Դմիտրի Լավրիշչևի հետ.  
-Դմիտրի շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ, քո գոլը հանգստություն և վստահություն հաղորդեց խաղին, ինչպիսի՞ տպավորություններ ունես խաղից:
-Կատարում ենք մեր առջև դրված հանձնարարությունները, փոխանցման համար շնորհակալ եմ Մաքսին, նա փոխանցում կատարեց, իսկ ես պարզապես հարվածեցի: Ամբողջ թիմը ջանք էր գործադրում և պայքարում էր:
-Բա՞րդ է դուրս գալ փոխարինման նման բարդ խաղում
-Փոխարինման դուրս գալը ցանկացած դեպքում էլ բարդ է, պետք է հարմարվես խաղին, բայց կարծում եմ այսօր վատ չստացվեց:
-Ինչպիսի՞ տրամադրվածությամբ ես առաջ շարժվում
Իհարկե, մարտական, խաղալու ենք հաղթանակի համար:

2020 Armenian Soccer