ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Նոայի» գխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է Արբական Միացյալ Էմիրություններում կայացած ուսումնամարզական հավաքը, խոսել թիմի նորեկների և առաջնության վերսկսմանը նախապատրաստվելու մասին
— Թիմը ուսումնամարզական հավաք անցկացրեք ԱՄԷ-ում, կայացած 4 ստուգողական խաղերում կրեց 1 պարտություն և տարավ 3 հաղթանակ։ Նաև «Նոայի» կազմում փորձաշրջան անցան մի շարք ֆուտբոլիստներ, որոնցից մի մասի հետ պայմանագրեր ստորագրվեցին։ Ինչպե՞ս կգնահատեք անցած հավաքի ընթացքը։
— Յուրաքանչյուր ստուգողական խաղի համար որոշակի խնդիրներ էինք դրել թիմի առջև, դրանք համարում ենք կատարված։ Նույնպես և կատարված ենք համարում ընդհանուր հավաքի առումով թիմի առջև դրված խնդիրները։ Ցավոք, հավաքի ընթացքում լրջագույն վնասվածք ստացավ Կիրիլ Բորը, որը երկար ժամանակով դուրս մնաց կազմից։ Միևնույն ժամանակ, կազմը ուժեղանում է՝ մեզ են միանում նորեկներ, որոնք աստիճանաբար կինտեգրվե թիմի խաղին, ինչի համար ևս ժամանակ կպահանջվի։ Մեր աշխատանքը կառուցում էինք ելնելով նրանից, որ կայանաիք հետաձգված մրցափուլի խաղի անցկացումից հետո կունենանք, եթե չեմ սխալվում, ևս 13 օր մինչև առաջնության գարնանային հատվածի մեկնարկը։ Այս ընթացքում ևս ինտենսիվ կնախապատրաստվենք, ծրագրում ենք և՛ նորեկներին ծանոթացել մեր խաղի կառուցման բոլոր սկզբունքներին, ինչպես նաև բոլոր ֆուտբոլիստներին բերել միևնույն ֆիզիկական պատրաստվածությանը։
— Նորեկների մասին կուզեինք փոքր-ինչ մանրամասն խոսել։ Թիմը նոր տրաստֆերների մասին հայտարարեց, արդյո՞ք սա վերջնական կազմն է առաջնության մնացած հատվածի համար, թե՞ հնարավոր են նոր համալրումներ։
— Տրանսֆերային պատուհանը դեռ փակված չէ, հուսանք՝ նոր ֆուտբոլիստներ կժամանեն։ Ովքեր դիտել են մեր հաշվետվությունները, արդե ծանոթ են մեր նորեկերին՝ բրազիլացի կենտրոնական պաշտպան Ջեֆերսո Օլիվեիրային։ Բարձրահասակ ֆուտբոլիստ, որը հավաքի ժամանակ իրեն լավ դրսևորեց, գիտենք նրա ուժեղ և թույլ կողմերը, թուլությունները կթաքցնենք, իսկ ուժեղ կողմերը ի ցույց կդնենք․․․ «Նոային» է միացել նաև հոլանդացի հարձակողական ոճի կիսապաշտպան Ռայմոնդ Գյասին, հիմա նայում ենք, թե ի վիճակում է և ինչպես կարող է մեզ օգնել, փորձում առաջին հերթին գնահատել նրա ֆուկցիոնալ վիճակը։ Մյուս խաղացողներին, կարծում եմ, երկրպագուներն արդեն ծանոթ են։
— Դիտարկու՞մ եք արդոք թեկնածուներ մաքուր հարձակվողի և դարպասապահի դիրքերը ուժեղացնելու համար։
— Ուրախ կլինենք թիմում տեսնել նոր որակյալ մաքուր հարձակվող։ Ինչ վերաբերում է դարպասապահին, այո՛, այս պահին ունենք երկու դարպասապահ թիմում։ Դիտարկում էինք փորձառու Եվգենի Կոբոզևին, սակայն, հիմա փնտրում ենք որ դարպասապահ՝ այդ դիրքը ուժեղացնելու և մրցակցության ապահովման համար։
— Թիմը պատրա՞ստ է առաջիկա ուրբաթ օրը «Վանի» հետ կայանալիք խաղին, որքանով «Նոայի» կազմում նորեկները կկարողանան իրենց դրսևորել առաջնությունում։
— Ես հիմա մտածում եմ՝ ո՞ր մարզիչը խաղից առաջ կխոսի թիմի վիճակի և պատրաստվածության աստիճանի մասին․․․ Իհարկե, խաղը ցույց կտա, բնականաբար մենք արդյունավետ նախապատրաստվել ենք, բայց, որքան էլ տարօրնակ թվա՝ ժամանակ չունենք նախապատրաստվելու, շտկելու ենք բացերը և բարելավելու ենք վիճակը ինչպես առաջիկա խաղի, այնպես էլ փետրվարի 19-ից մարտի 4-ը ընկած դադարի ընթացքում;
©2021 Armenian Soccer