Armenian Soccer
Armenian Soccer

Դմիտրի Գունկոն` «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

Գունկո

 

«Արարատ-Արմենիայի» արդեն նախկին մարզիչ Դմիտրի Գունկոն գլխավորեց «Ուրարտուն»։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» նոր գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել ռուս մարզիչ Դմիտրի Գունկոն։ Մասնագետը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում․ մարզել է «Խիմկին», կարիերայի մեծ մասն էլ անցկացրել Մոսկվայի «Սպարտակի» համակարգում:

 

Հավելենք, որ Գունկոն մարզչական գործունեությունը Հայաստանում սկսել է 2020-ից՝ գլխավորելով «Նոան»։ Իսկ ռուս մասնագետի վերջին ակումբն «Արարատ-Արմենիան» էր, որը նա գլխավորում էր 2021 թվականի հունիսից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 32 խաղ, տոնել 23 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի և կրել 4 պարտություն:

 

2022 թվականի հունիսի 27-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի ունեցավ Դմիտրի Գունկոյի պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ էլ նա պայմանագիր ստորագրեց ու ներկայացավ՝ որպես «Ուրարտուի» նոր գլխավոր մարզիչ։

 

Շնորհավորում ենք Գունկոյին և մաղթում հաղթանակներ ու նվաճումներ մեր թիմի ղեկին»,- նշված է մամուլի ծառայության հրապարակած նյութում։

 

©2022 Armenian Soccer