Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի պաշտպան Դմիտրի Գուզը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին թիմի կազմում անցկացրած ելույթների, ներդրած ջանքերի ու նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։ Ակումբի հետ պայմանագրի խզելուց հետո Դմիտրի Գուզը հրաժեշտի և երախտիքի խոսքեր ուղղել ակումբին.
«ՈՒզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին այն կարճ ժամանակահատվածի համար, որը ես անցկացրի ակումբում։ Այս թիմը միշտ կմնա իմ սրտում։ Մաղթում եմ Ձեզ նորանոր հաղթանակներ, թող հաջողությունը ժպտա ձեզ, որպեսզի հասնեք առաջադրված նպատակներին։ Իսկ երկրպագուները թող շարունակեն թիմի կողքին լինել ինչպես լավ, այնպես էլ վատ պահերին։ Վստահ եղեք նման տղաներով թիմը հաստատ հաջողության է հասնելու»:
Հավելենք, որ 32-ամյա պաշտպանն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա մասնակցել է պաշտոնական 10 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։
©2020 Armenian Soccer